«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ինչ որակի մարդ պետք է լինես, որ ամբողջ օրը, թշնամու մասին կոկորդ պատռելով ու արտիստիզմ կիրառելով, հայհոյես Ադրբեջանին ու Թուրքիային, կորսված հայրենիք երգես,ժողովրդավարության մասին աղաղակես, բայց սեփական երկրի ժողովրդավարության բարձր մակարդակի մասին բանաձևին դեմ քվեարկես, էդ էլ հերիք չի` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակության հետ համահունչ և ձեռք ձեռքի տված։

Երեսպաշտություն և փարիսեցիություն։

#պատիվ_չունեք

#հայրենիք_չունեք

#կեղծ_հայրենապաշտներ»։

2347