«Հայաստանը պատրաստ է և ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն կառուցել և լուծել բոլոր «կնճռոտ» հարցերը։ Մենք ցավով պետք է արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Հակահայ հռետորաբանությունն ու սահմանին ագրեսիվ քայլերը, ինչպես նաև ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,–  այսօր Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները` տեսանյութում։

1112