ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատար է Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում:
Երկրորդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: Երկու տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցները՝ Դուբովն ու գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Քեյմերը հավաքել են 1-ական միավոր։

Հնդիկ Սանտոշ Վիդիթը, որին Արոնյանը հաղթել էր առաջին տուրում, ունի 0,5 միավոր:

Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում կխաղարկվի վեց տուր: Փլեյ-օֆֆ դուրս կգա յուրաքանչյուր խմբի հաղթողը։

Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:

742