Լևոն Արոնյանը հաղթել է իր մրցակցին
ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլում:
Մեր հայրենակիցն այսօր կայացած 3-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել գերմանացի Վինսենտ Կայմերի նկատմամբ և տարել է երկրորդ հաղթանակը: Նա վաստակած 2,5 միավորով վստահ գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող հնդիկ Սանթուշ Վիդիթն արդեն ետ է մնում մեկ միավորով:
Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի հենց հնդիկ գրոսմայստերի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Դրանցում հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ:
07 Փետրվար, 2022 02:10
2094
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան
24 Օգոստոս, 2026 21:58
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան
17 Օգոստոս, 2026 10:22
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան
16 Օգոստոս, 2026 21:56
Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում
05 Նոյեմբեր, 2023 14:14
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց
30 Հոկտեմբեր, 2021 03:45
Լևոն Արոնյանը հաղթեց և մոտեցավ երեք առաջատարներին. 2021 Grand Swiss
29 Հոկտեմբեր, 2021 03:31