ԷԿԵՆԳ-ը` Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Մի վստահեք Ձեր նույնականացման քարտը (ID քարտ) ուրիշին։
Պատճառ 1՝ այն կարող է հանդիսանալ միջոց Ձեր անունից գործարքներ կատարելու համար
Պատճառ 2՝ էլեկտրոնային ստորագրությամբ կարող են վավերացվել փաստաթղթեր, որոնց մասին Դուք տեղյակ չեք կարող լինել
Պատճառ 3՝ կարող են մուտք գործել Ձեր Անձնական էջ (e-citizen.am) և տեղեկանալ Ձեզ վերաբերելի տեղեկատվությանը, որը անցանկալի երևույթ է յուրաքանչյուրիս համար։
Այսպիսով, եթե Դուք՝ որպես գործատու, ցանկանում եք Ձեր հաշվապահին կամ այլ աշխատակցին վերապահել փաստաթղթերի վավերացման գործընթացը (այդ թվում՝ հարկային հաշվետվությունների), ապա դա պետք է կատարվի համապատասխան անձի նույնականացման քարտի կիրառմամբ՝ իր էլեկտրոնային ստորագրությամբ, այլ ոչ թե Ձեր»- նշվում է հայտարարության մեջ։