Ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը,  որը պետք է անցկացվեր ապրիլին՝  Սոֆիայում, Բուլղարիայի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով տեղափոխվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։ 

Հայտարարվել է առաջնության մրցավայրի նոր մրցույթ։ Պարզվել է՝ Ալբանիան  միակ երկիրն է, որը պատրաստակամ է եղել ընդունելու ստուգատեսը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ, բնականաբար, մրցաշարի անցկացման ժամկետները նույնպես փոխվել են, և ստուգատեսը կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը։

670