Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Vogue-ին տված հարցազրույցում նշել է ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը։ Քիմն ասել է, որ խզել  է երաժշտի հետ հարաբերությունները սեփական երջանկության համար։ «Տարիներ շարունակ ես մտածում էի ուրիշի երջանկության մասին։ Վերջին երկու տարում ես որոշեցի, որ պետք է հոգ տանեմ իմ մասին։ Եվ ես ինձ լավ եմ զգում: Այո՛, դա հանգեցրեց փոփոխությունների և ամուսնալուծության, բայց կարևոր է անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ, երբ խոսքը վերաբերում է երջանկությանը: Ես ինքս եմ ընտրել սա»,- կիսվել է նա:

41-ամյա Քարդաշյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել առաջիկա տասնամյակում. «Ես լավ կսնվեմ։ Կզբաղվեմ սպորտով։ Կզվարճանամ, ավելի շատ ժամանակ կանցկացնեմ երեխաների և սիրելիների հետ: Հեռախոսը մի կողմ կդնեմ»,- նշել է նա։

Քիմը և Քանյեն ամուսնացել էին 2014 թվականին։ Նրանք ունեն չորս երեխա։ 

1289