Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ «ՄԱԿ-ի տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցություն՝ ի պաշտպանություն միջազգային խաղաղության և անվտանգության. համագործակցություն ՄԱԿ-ի և ՀԱՊԿ» տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման ուղիները՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի նշանակալի դերը եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում»,- ասաց նա։

Մասնավորապես, Զայնետդինովի խոսքով, նախատեսվում է կենտրոնանալ ահաբեկչական և թմրանյութերի սպառնալիքների դեմ, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ՀԱՊԿ-ին միանալու հեռանկարներին։

640