Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվել է նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։
20 Փետրվար, 2022 10:21
733