Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը Դոնբասի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումից հետո: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր տեսաուղերձում։

«Ես դիմում եմ ստացել արտաքին գործերի նախարարությունից, որպեսզի դիտարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը: Ես այժմ կաշխատեմ այս հարցի շուրջ և ոչ միայն այս հարցի շուրջ, այլև ՌԴ-ի կողմից էսկալացիայի առնչությամբ մեր գործուն քայլերի վրա»,- ասել է Զելենսկին։ 

1296