Այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը:

Փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ գրանցվել է 29 պատգամավոր, քվորում չկա: Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: «Եթե չորս ժամվա ընթացքում անհրաժեշտ ձայներով պատգամավորներ կգրանցվեն, ապա նիստը կսկսվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

753