Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ տիկին Մկրտչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Դուք նաև վաստակավոր մանկավարժ եք և նշանակալի ներդրում ունեք նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր երիտասարդներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»:
25 Փետրվար, 2022 17:44
1566
Հյուրընկալվել եմ «Երեկոն Շանթում» հաղորդմանը. Նիկոլ Փաշինյան
03 Հունիս, 2026 23:30
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացնում Գեղարքունիքի մարզում. ուղիղ
03 Հունիս, 2026 12:29
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը Սևանից տեսանյութ է հրապարակել
03 Հունիս, 2026 09:40
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
01 Հունիս, 2026 23:05
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16 Մայիս, 2026 10:31
Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
05 Մայիս, 2026 22:00