Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վերականգնում են աշխարհում ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրած հավասարակշռությունը։ Այս կարծիքն ուրբաթ օրը հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատմության ուղղումն է և Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհում կորած հավասարակշռության վերականգնումը: Արևմուտքի կազմակերպած հիստերիան նպատակ ունի ապահովելու, որ պատմությունը շարունակի ընթանալ քաոսի սխալ ճանապարհով»,- նշել է Ասադը։

Ըստ Ասադի՝ Մոսկվան բոլոր իրավունքներն ունի հակադրվելու ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերին։ «Սիրիան աջակցում է Ռուսաստանին՝ ելնելով այն համոզմունքից, որ  Ռուսաստանն իրավունք ունի դիմակայելու ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, որը դարձել է գլոբալ սպառնալիք աշխարհի համար։ Այն դարձել է արևմտյան երկրների կողմից  համաշխարհային կայունությունը խաթարելուն ուղղված քաղաքականության և անպատասխանատու գործողությունների իրականացման գործիք»,- ասել է Սիրիայի նախագահը։

909