Ալբանիայի արտգործնախարար Օլտա Յաչկան հայտարարել է, որ ազգային հավաքականը հրաժարվել է ռուսների հետ խաղալուց մինչև ուկրաինական հակամարտության ավարտը։

Ալբանացիները ռուսների մրցակիցներն են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբում, որի հանդիպումները կսկսվեն հունիսին։

«Ալբանիան չի մասնակցի ռուսների մասնակցությամբ սպորտային մրցումներին, քանի դեռ չի ավարտվել ուկրաինական հակամարտությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Associated Press-ը։

1149