Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 203 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 137 հազար 267-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 6234 նոր դեպք, որից 1272-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 066 հազար 975 դեպքից 6 մլն 678 հազար 078-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 4066 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 62 մլն 930 հազար 147 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 55 մլն 553 հազար 147 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 23 մլն 356 հազար 372-ի:

785