Կառավարությունը 13 միլիոն դրամ կհատկացնի Երասխի ու Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքը կազմելու համար։ Հարցը ներառված է կառավարության՝ մարտի 3-ի նիստի օրակարգում, այն չզեկուցվող է։ Նախագիծը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտի կառուցման աշխատանքների հետ։

Կառավարությունը նախատեսում է իրականացնել 43 կիլոմետրի գեոդեզիական հանութագրման աշխատանքներ. «Պետք է իրականացնել վերոգրյալ հատվածում առկա 9 թունելների (3050մ), 22 սրահների (2400 մ), 5 փոխհատումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակաշարի և 4 կայարանի շենք շինության ակնադիտական և գործիքային հետազննություն, լաբորատոր փորձարկումներ և հաշվետվությունների կազմման աշխատանքներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։

Այս աշխատանքի համար անհրաժեշտ 13 միլիոն դրամը հատկացվելու է կառավարության այս տարվա՝ փոքր ու միջին ջրամբարների կառուցման աշխատանքների համար նախատեսված միջոցներից։

840