Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է Բելառուսին «ընկղմել» Ուկրաինայի «պատերազմի մեջ»։
Բելառուսի նախագահի խոսքով, «այն ժամանակ մեզ հետ արագ կզբաղվեն, մենք անգամ չենք հասցնի Ուկրաինայից վերադառնալ՝ ձեզ պաշտպանելու համար»։

Նա շեշտել է, որ սա նրանց մարտավարությունն է՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ միաժամանակ գործ ունենալն է, որպեսզի հետո նորից չսկսեն, ինչպես 2020 թվականի օգոստոսին։ 
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ հանրապետությունը երբեք մտադիր չի եղել կռվել Ուկրաինայի հետ և երբեք այնտեղ չի տեղակայել իր զինված ուժերը։

617