Մարտի 7-ին Երեւանում մեծ էկրաններ կբարձրանա հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմը՝ նկարահանված իրական պատմության հիման վրա:

 

Ֆիլմը հազարավոր կիլոմետրերով հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդի մասին է, որի սերը դեպի հայրենիքն ու սիրած աղջիկը ստիպում է նրան գնալ անձնազոհության, եւ կյանքը վտանգելով` իսլամական ահաբեկիչների գերությունից փրկել սիրիահայ ընտանիքի անդամներին:

 

Պատմության հիմքում երկու ճակատագրերի զուգահեռ զարգացումն է. մի հերոսը կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը խաղում է ինքն իրեն, անգամ անունն է նույնը:

24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել է առաջնագծում, մինչեւ զինվորական կյանքը հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում: Ֆիլմի գաղափարը Յուրիինն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը` Արման Գեւորգյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է: Ֆիլմի երաժշտության հեղինակը Յուրի Մելիքովն է։

 

Յուրին ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքով տեղափոխվել են Կիպրոս: Հայաստանում երբեք չի ապրել, բայց հայրենիքի հետ կապ միշտ եղել է:

«Սա իմ առաջին դեբյուտային դերն է, այն էլ` գլխավոր: Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, երգիչ: Դերասանական կրթության բացս  լրացնում եմ  վարպետության դասընթացներին մասնակցելով: Իսկ այս Ֆիլմը սիրո, հայրենիքի, կարոտի, բարության մասին է: Այն մելոդրամ է»,-պատմում է երգիչը:


Փոքր տարիքում Յուրին մասնակցել է հունական «Ձայնը» նախագծին, եւ նրա խոսքով՝ այդ տարիներից հասցրել է բախվել մարդկային բարությանն ու չարությանը, ինչպես ինքն է ասում` այս ֆիլմը միայն իր երաժշտական հաջողությունների մասին չէ:
«Ես այստեղ չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը:»,-ասում է նա:

Նկարահանումներ տեղի են ունեցել նաև Կիպրոսում։ Եվ զինվորական  հատվածի  նկարահանումները  իրականացվել է Կիպրոսի ԶՈՒ –ի հետ համատեղ  ու   օգնությամբ։

Ֆիլմի մյուս պատմությունը Սիրայի ահաբեկիչներից փրկված ու Հայաստանում հաստատված մի ընտանիքի մասին է:

«Բավականին երկար ենք աշխատել սցենարի վրա։ Այս երկու պատմությունները  հատվում են մի կետում, թե ինչպես, չեմ բացահայտի»,- ասում է  ռեժիսոր Արման Գևորգյանը, հավելելով, որ երկու պատմության հիմքում էլ կան իրական փաստեր, սակայն իրենք այդ ամենին տվել են գեղարվեստական լուծումներ՝ արդյունքում բավականին դրամատիկ պատմություն են ստացել։

Իսկ  ֆիլմի  հիմնական հերոսները սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են:Եվ  սյուժետային գծերն անսպասելի հատվում են Կիպրոս-Սիրիա-Հայաստան ճանապարհներին…

Պետք է նշեմ,որ այս Ֆիլմը շատ բարի էնեգետիկայով ֆիլմ է, ու եթե ամբողջացնելու լինեմ, կարող եմ ասել` այն հույսի շող արթանացնող ֆիլմ է, քանի որ այնտեղ կա սեր, բարություն, անձնազոհություն, հայրենիքի ու ընտանիքի նկատմամբ նվիրվածություն»:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լեւոնյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Սարգիս Գրիգորյանը:

«Վերադարձը» կինոթատրոններում կարող եք դիտել մարտի 8-ից:

1114