Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 3 բրոնզե մեդալ։ 

Առաջին բրոնզե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը՝ 7:6 հաշվով առավելության է հասել հունգարացի Կրիստիան Կեչքեմետի նկատմամբ և զբաղեցրել 3-րդ տեղը։ 

Երկրորդ բրոնզը Հայաստանի հավաքականի համար նվաճել է 67 կգ Սահակ Հովհաննիսյանը՝ 5։3 հաշվով հաղթանակ տոնելով իտալացի Իգնասիո Սանֆիլիպպոյի նկատմամբ։

Երրորդ բրոնզը 72 կգ  Շանթ Խաչատրյանինն է՝ 8:2 հաշվով ոչ մի շանս չի տվել հունգարացի Աթիլա Թամասին:

1024