Ռուս ռեփեր Տիմատին երկրպագուներին զարմացրել է կերպարանափոխությամբ։ Նա ինստագրամյան էջում ցույց է տվել, թե ինչպես է կտրուկ փոխել ոճը՝ սափրելով մորուքն ու բեղերը։

«Վերսկսում։ Բոլոր կետերով»,- կերպարանափոխությունը մեկնաբանել է Տիմատին։

Փոփոխություններն ի նպաստ ռեփերի են եղել․ նա այժմ առավել երիտասարդ տեսք ունի։ Կերպարանափոխության արդյունքում նա նույն տեսքն ունի, ինչ երաժշտական կարիերայի գագաթնակետին։

605