Ողջ աշխարհում միլիոնովար երկրպագուների սիրելի ֆրանսիացի փոփ աստղ Garou-ն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

«Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»…

Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել. 077 805 687, 099 955 225: Toms.am, Ticketon.am:

1567