SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մարտի 13-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 52-ամյա Հասմիկ Գ.-ն և հայտնել, որ իր բնակարանը թալանել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Վոլոդյա Գևորգյանը: Տեղում Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 9-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս բնակարան մուտք ու ելք ունեցող անձը ննջասենյակի զարդատուփից  գողացել է  մոտ 11 կտոր ոսկյա զարդեր: 

 Նա հայտնել է նաև, որ իր ծնողները մշտապես տանն են եղել: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ժամեր անց Հասմիկ Գ.-ն դարձյալ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ  զարդերը հայտնաբերվել են ննջասենյակի մահճակալի տակ: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն է, իսկ ոսկյա զարդերը արժեն մոտ 2 մլն դրամ: 

1981