Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ այս պահին որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը և նրա տեղը  ապագա աշխարհում։

Նա շեշտել է, որ երկիրը երբեք չի նահանջելու իր ինքնիշխանության ապահովման հարցում։

«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում։ Որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա տեղը ապագա աշխարհում»,- ասել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Նարիշկինը նշել է, որ չպետք է մոռանալ ինքնիշխանության մասին՝ որպես երկրի զարգացման հիմնական գործոնի։

«Ինքնիշխանությունը մեր քաղաքացիների բարեկեցության ու արժանապատվության երաշխիքն է, սա մեր երեխաների ապագան է»,- հավելել է նա։

Նարիշկինն ընդգծել է, որ դրա ապահովման հարցերը միշտ էլ առաջատար տեղերից են զբաղեցրել, քանի որ Ռուսաստանը «հակառակ դեպքում կդադարի Ռուսաստան լինելուց»։

2768