
Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև՝ 21-ին և այժմ՝ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և 26 000 տարում կատարում 1 մեկ լրիվ պտույտ։ Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ։
Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի պարունակող հարթության վրա։ Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են արևի կենտրոնին, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
Այն լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։
Հիշեցնենք, որ մեզանում ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Զատկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ։ Այսպես, ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է։