Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, հայտնի են:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում ընդգրկվել են հետևյալ մարզիկները` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

Ազատ ոճայինները մեդալների համար մրցավայր կմեկնեն այս կազմով` Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Գեւորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (92 կգ):

Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա մարտի 28-ից ապրիլի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

480