Շիրակի մարզի աշխատունակ միածնող (միակողմանի ծնողազուրկ, միայնակ մոր, ամուսնալուծված անձի) ընտանիքի մայրերի զբաղվածության ապահովման նպատակով կիրականացվի «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝
դիմելու պահին չեն աշխատում, ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ունեն երկու և ավել անչափահաս երեխա։

Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև ս.թ. մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում։

Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Շիրակի մարզպետարանի հետ՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ծրագրի պայմանների, փուլերի և այլնի վերաբերյալ առավել մանրամասն՝ https://bit.ly/35Zry4f

698