Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ադրբեջանական զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:  Փառուխ գյուղը գրավելիս հայկական կողմից կրակոցներ չեն հնչել, քանզի ռուս խաղաղապահներն են խնդրել, որպեսզի հայկական կողմը կրակ չբացի շփման գիծը խախտած ադրբեջանցիների ուղղությամբ՝ խոստանալով լուծել խնդիրները։

Փառուխ  գյուղում  այս պահին էլ  ռուս խաղաղապահները դեռ բանակցում են, փորձում են լուծել խնդիրը։  Իսկ միևնույն ժամանակ  Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել։

Ի դեպ, ականատեսներից մեկի վկայությամբ բացի այն, որ ռուս խաղաղապահները  Փառուխ  գյուղում  հայկական կողմին խնդրել են չկրակել՝ հարցը խաղաղ լուծելու պայմանով,  նաև  դիրքավորվել են այնպես, որ եթե հայկական կողմը փորձեր կրակ բացել և  դիամդրել ադրբեջանցիներին, ապա կարող  էր վնասել ռուս խաղաղապահներին։

armenianews.net

2435