Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր լիակատար աջակցությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին։
Այս մասին Մուշիկիվաբոն հայտնել է Twitter-յան միկրոբլոգի իր էջում։
«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խորը մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ դարձան:
Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար»:
J'exprime tout mon soutien à l'#Arménie, pays membre de la #Francophonie, et ma vive préoccupation devant la reprise des affrontements dans le #HautKarabagh ayant causé de nombreuses victimes, civiles et militaires. (1/2)
— Louise Mushikiwabo (@LMushikiwabo) September 27, 2020
J'appelle à la cessation immédiate des hostilités et à une reprise de la voie du dialogue pour parvenir à un règlement négocié du conflit. (2/2) #Arménie #HautKarabagh #Francophonie
— Louise Mushikiwabo (@LMushikiwabo) September 27, 2020