Ուկրաինական զորքերը զինտեխնիկա են տեղադրում քաղաքների բնակելի թաղամասերում՝ փորձելով հակազդել Ռուսաստանի զինված ուժերին, ինչը սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով փորձագետների և լրագրողների կարծիքները։
Ըստ հրատարակության՝ Կիևում գտնվող նրա լրագրողները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել են, թե ինչպես են ուկրաինական զորքերը տեղակայում հակատանկային հրթիռներ, հակաօդային կայանքներ, զրահափոխադրիչներ ոչ միայն քաղաքային մայրուղիներում, այլև բնակելի թաղամասերի փողոցներում։ 

Փորձագետների կարծիքով՝ ուկրաինացի զինվորականների նման ռազմավարությունը կարող է թուլացնել Արևմուտքի և Ուկրաինայի դիրքերը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու քաղաքացիական զոհերի և «ռազմական հանցագործությունների» համար։
«Եթե բնակավայրերում կա ռազմական տեխնիկա, իսկ Ռուսաստանն ասում է, որ իրենք հարձակվում են ռազմական տեխնիկայի վրա, ապա դա թուլացնում է այն պնդումը, որ նրանք միտումնավոր հարձակվում են քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական անձանց վրա»,- նշել է Human իրավապաշտպան կազմակերպության ճգնաժամային և հակամարտությունների հետազոտողը։
Նա հավելել է, որ եթե ուկրաինացի զինվորականներն իրենց ուժերն ու տեխնիկան դուրս չբերեն խիտ բնակեցված տարածքներից, կամ այնտեղից դուրս չբերեն խաղաղ բնակչությանը, ապա կարելի է համարել, որ նրանք խախտում են պատերազմի օրենքները։
Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբաստը նույնպես կարծիք է հայտնել, որ ուկրաինացի զինվորականների կողմից «ռազմի դաշտի տեղափոխումը բնակելի թաղամասեր» մեծացնում է վտանգը խաղաղ բնակչության համար։

412