Վատիկանի բանկը ռուսական գազի դիմաց վճարում է կատարել ռուբլով, հաղորդում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ պետությունը, որը գտնվում է Հռոմի կենտրոնում, ՌԴ Կենտրոնական բանկից 10 մլն եվրոյին համարժեք գումարի ռուբլի է գնել։

Ըստ աղբյուրների՝ Վատիկանը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ներառված են ռուբլով գազի գնման ալգորիթմում։ Ռուսական արժույթով էներգառեսուրսների գնման եղանակը նախկինում սահմանվել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։

Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները համաձայն չէին Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջին՝ էներգառեսուրսների դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ։

Ի պատասխան դրան՝ Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում զբաղվել «համաեվրոպական բարեգործությամբ» և անվճար գազ մատակարարել Արևմուտքին։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ հանձնարարականի համաձայն մշակվում են նոր սխեմայով վճարումներ ընդունելու և ստանալու բոլոր մեխանիզմները։

Իր հերթին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ասել է, որ եվրոպական երկրներն ունեն ռուբլով վճարումների շուկայական բոլոր հնարավորությունները, և դրանում որևէ ողբերգություն չկա։ 

740