Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները կարելի է գնահատել որպես քայլ առաջ, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները գնահատում ենք որպես դրական առաջընթաց: Սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ»,- հայտարարել է նա Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակում:

Մարտի 29-ին Ստամբուլում տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը, որը կազմակերպվել էր Դոլմաբահչեի պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով ու շարունակվել էր երեք ժամ:

 

900