Բելգորոդի նավթի պահեստում ապրիլի 1-ին հրդեհը բռնկվել է Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի կողմից երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Նավթի պահեստում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա, զոհեր չկան»,- գրել է Գլադկովը։

Նա նաև ասել է, որ գազալցակայաններում վառելիքի մատակարարման շղթաները կփոխվեն նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով։

Գլադկովը վստահեցրել է, որ Բելգորոդի մարզում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան ու չեն լինի։

«Ես հերթեր եմ տեսնում գազալցակայաններում, ուստի ևս մեկ անգամ ճշտում եմ տեղեկատվությունը Բելգորոդի բնակիչների համար: Բենզինի բոլոր մատակարարներն աշխատում են սովորական ռեժիմով: Բոլորն ունեն իրենց հզորությունները, բազաները և մատակարարման իրենց աղբյուրները։ Վառելիքի հետ կապված խնդիրներ մարզում չկան ու չեն լինելու»,- գրել է նա։

Բելգորոդում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Կուրսկի շրջանի բոլոր իրավապահ մարմինները բերվել են բարձր պատրաստվածության։

205