Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Գերմանիան անվանել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների «գլխավոր արգելակ»:
«Եվրոպայում իրավիճակը շատ պարզ է: Ամեն ինչ երևում է գագաթնաժողովներին: Գերմանիան է հիմնական արգելակը շատ վճռական պատժամիջոցների համար»,- ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Մորավիեցկին:

Միաժամանակ նա հերքել է այն կարծիքը, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի աջակցում հակառուսական պատժամիջոցներին։ «Օրբանը չդանդաղեցրեց պատժամիջոցների հարցում, հիմնականում դանդաղում են խոշոր երկրները, որոնք վախենում են իրենց բիզնեսի համար»,- նշել է նա։

329