
Ղազախստանը ծրագրում է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել հացահատիկի և ալյուրի արտահանման վրա՝ ներքին շուկան պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեեւը։
«Մշակվում է ինչպես հացահատիկի, այնպես էլ ալյուրի արտահանման սահմանափակումներ մտցնելու հարցը»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով, հացահատիկի տեղական արտադրողները չեն ցանկանում այն տալ ալրաղացին։
Նա հավելել է, որ արտահանման համար նման միջոց է կիրառել նաև Ռուսաստանը, Ղազախստանում հացահատիկի հետ կապված իրավիճակը նույնպես վերահսկելի է։ Բացի այդ, հացահատիկը կլինի բավարար երկրի ներքին շուկայի համար և նույնիսկ կմնա արտահանման համար միջին տարեկան ծավալների մակարդակով։
Ինչ վերաբերում է արտահանման սահմանափակումների ներդրման ժամկետներին, ապա Կարաշուկեևը չի նշել դրանց ներդրման ժամկետը։