Երեկ՝ ապրիլի 5-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություն չկա, որ, եթե ոստիկանությունն ու քննչական ապարատը համատեղ աշխատում են օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևի, ապա հանցագործությունը, այդ թվում՝ առանձնակի դաժան սպանությունը, ժամերի ընթացքում բացահայտվում է:

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև մարզի դատախազությունը ապացուցեցին, որ պակաս պրոֆեսիոնալներ չեն աշխարհում հայտնի շատ խուզարկուներից: Դրա վառ ապացույցը նաև հանցագործության գործիք և իրեղեն ապացույցների հայտնաբերումն էր: Դրա մեջ նաև հսկայածավալ աշխատանքներ կատարեցին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները, քրեական հետախուզության օպերլիազորներն ու համայնքային ոստիկաննները:

Երեկ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ  հայտնաբերվել է Մարտունիում առանձնակի դաժանությամբ սպանված, տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող տղամարդու հագուստներն ու հանցագործության գործիք դանակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ փաստերի ճնշման տակ սպանություն կատարող, Գեղարքունիքի մարզի բնակիչ  Հակոբ Ա.-ն ոստիկաններին և քննիչներին մատնացույց է  արել իր տան զուգարանի  հարևանությամբ թաքցված դանակի տեղը, որը ընթերականների ներկայությամբ քննիչները արձանագրել են:  

Դրանից հետո նա մատնացույց է արել Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող, ժողովրդին հայտնի Վարդենյանց (Սելիմի լեռնանցքը), որտեղից էլ հայտնաբերվել է նրա կողմից թաքցված  սպանվածի   հագուստները:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 6-ին,  իրավապահներին տեղեկացրել են, որ սպանվածի մարմնի վրա եղել է դանակի 17 հարված: 

9619