Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն ներառված չէ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, որը քննարկվում է, սակայն ԵՄ ԱԳ նախարարներն այն կքննարկեն ապրիլի 11-ին։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Նավթի էմբարգոն չի մտնում ներկայիս պատժամիջոցների փաթեթի մեջ, սակայն նախարարները դա կքննարկեն երկուշաբթի օրը»,- ասել է Բորելը։ Մեկնաբանելով այն փաստը, որ չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շուրջ, նա հույս հայտնեց, որ սահմանափակումների այս բլոկը կարող է ընդունվել «այսօր, գոնե վաղը»;

Բորելը հիշեցրել է, որ այս շաբաթվա վերջ պատրաստվում է այցելել Կիև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ և հույս ունի այս այցի ընթացքում հայտարարել պատժամիջոցների նոր փաթեթի մասին։

248