Այսօր հերթական նիստին կառավարությունը հաստատեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքները: Քվեարկությունը եղել է հետևյալ կերպ՝ 19 կողմ, 0 դեմ, 1 անվավեր:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս տարի մանկավարժական համալսարանի հիմնադրման հարյուրամյակն  է, և առաջին անգամ ընտրվում է կին ռեկտոր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սիմվոլիկա կա, որ առաջին անգամ կին ռեկտոր է ընտրվել, և դա պատահական չհամարեց: «Կրթության, հանրակրթության ոլորտում լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում և դրա համար անկյունաքարային նշանակություն ունի կադրային բազան»,- ասաց նա և նշեց, որ մանկավարժական կրթության գրավչությունը փորձում են բարձրացնել: Նա նշեց, որ բուհական համակարգում ևս բարեփոխումներ են սպասվում:

Վարչապետն ասաց, որ նախակրթության, հանրակրթության ոլորտում արդեն որոշումները, ռազմավարությունը հստակեցվել են, իսկ բարձրագույն կրթության ոլորտում դեռ խմորումների, քննարկումների, բանավեճերի փուլում են, և պետք է կոնկրետանան անելիքների շուրջ:

Սրբուհի  Գևորգյանը ևս իր հերթին շնորհակալություն հայտնեց և նշեց, որ պատրաստակամ են որակական գործընթացները և շարժընթացները ապահովելու հարցում:

1756