Ապրիլի 8-ին, ժամը 19։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազի խողովակին և վնասել այն․ առկա է գազի արտահոսք։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Էրեբունի ԲԿ»։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին: 

1482