Այսօր՝ ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք՝ արված 2853 թեստավորումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջացել է 15 քաղաքացի, գրանցվել է մահվան մեկ դեպք: Ներկա պահին բուժում է ստանում 2052 հիվանդ:

Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 հազար 662 դեպք, որից 410 հազար 310-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8620 մահվան դեպք է արձանագրվել:

Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 996 հազար 057 թեստավորում:

532