Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը  03:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի 1-ին հարկում կրակ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 1, թիվ 3, թիվ 2 և թիվ 5 հրշեջ-փրկարարական  ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Նույն  վաշտի մի քանի պարեկներ սահմանազատաել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել են Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը և հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի բաժնի պետ Գարիկ Հակոբյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքերլ են ծննդատան աշխատակիցները:  Ամբողջությամբ այրվել է կապի սենյակը՝ իր գույքով: Օպերատիվորեն  ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի  և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պազվում է: 

1352