Մակրոնն ու Լը Պենը հավաքել են ձայների 24-ական տոկոսը. Exit-poll

Ըստ Exit-poll-ի արդյունքների՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել են ձայների 24-ական տոկոսը և առաջին տեղերն են զբաղեցնում նախագահական մրցապայքարում, հայտնել են բելգիական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում մեկնարկել է նախագահի ընտրության առաջին փուլը։
Եթե ընտրությունների առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը՝ այսինքն՝ 50 տոկոս գումարած 1, կանցկացվի երկրորդ փուլ:
10 Ապրիլ, 2022 21:31
1466