ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան ռումինական Digi 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ շուտով կսկսվի ուկրաինական ճգնաժամի նոր ու «շատ արյունոտ» փուլը։

«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մենք շուտով թեւակոխելու ենք այս պատերազմի երկրորդ փուլը, որը շատ արյունալի է։ Մենք թեւակոխում ենք երկրորդ փուլ՝ ավելի բարդ, տարբեր առաջին փուլից, շատ ավելի լայն տարածքի վրա՝ թե՛ արևելքում՝ Դոնբասում, և թե՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ։ Մեր գնահատականներով՝ թեւակոխում ենք երկրորդ փուլ»,- ասել է նա։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրել էր, որ ուկրաինական ճգնաժամի ելքը կորոշվի մարտի դաշտերում։

Մինչ այս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն կոչ էր արել Եվրամիությանը խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները նույնիսկ համայնքային երկրներում հնարավոր տնտեսական անկման պայմաններում։

782