Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի թվով 13-րդ միջազգային բաց մրցաշարը կանցկացվի հունիսի 6-16-ը, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 14 մլն դրամ: Ըստ նախնական տվյալների, հուշամրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: 

431