Թուրքիայի գլխավոր դատախազը հրամայել է կալանավորել 91 մարդու՝ քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու մեղադրանքով, ինչն ուժեղացրել է Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ ճնշումները հաջորդ տարվա ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնել է  Bloomberg-ը։

Anadolu պետական գործակալությունը տեղեկացրել է, որ ներկա պահին ոստիկանությունը կալանավորել է 46 կասկածյալի, այդ թվում՝ որոշ նախկին համայնքային պաշտոնյաների քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունից։ Դատախազության տվյալներով՝ նրանց մեղադրում են ՔԱԿ-ին ֆինանսավորելու մեջ, որը փորձում է հասնել քրդական ինքնավարության Թուրքիայի հարավ-արեւելքում։

Թուրքիայի կառավարությունն ուժեղացրել է  քրդամետ ուժերի ճնշումն այն բանից հետո, երբ ԺԴԿ-ն օգնել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությանը 2019 թ. հաղթել Անկարայի եւ Ստամբուլի քաղաքապետերի ընտրություններում։

558