Երեւանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյանը: Նա նշեց, որ նախագիծը, որն արդեն հաստատվել է, շրջանառության մեջ էր դրվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով:

«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության ոեջ, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,- ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:

Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

1336