Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շարունակում են Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման և նրա չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակի ապահովման շուրջ: Օրակարգում են դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի հարցերը, ռուսերենի պաշտոնական կարգավիճակի վերականգնումը, ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչումը, այդ թվում և Ղրիմի ռուսական պատկանելիությունն ու Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ «Կիևը փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները»: «Եթե Կիևի ռեժիմը հանձնառու է իր ցանկությանը, որն արտահայտվել է հրապարակայնորեն և հաստատվել է, այն է՝ բանակցություններ վարել, ապա պետք է անցնի պայմանավորվածությունների իրատեսական տարբերակների որոնումներին»,- ասել է Զախարովան:

1576