Մարտ ամսին եվրոգոտում գնաճը հասել Է բացարձակ ռեկորդի՝ 7,4 տոկոսի տարեկան հաշարկով, ավելանալով փետրվարի 5,9 տոկոսից: Այս մասին նշված Է մարտ ամսի համար Եվրոստատի կողմից ապրիլի 21-ին հրապարակված վերջնական գնահատման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ապրիլի 1-ին իր նախնական հաշվետվությունում եվրոյի գոտում գնաճը Եվրոստատը գնահատել Էր 7,5 տոկոս: Եվրոստատի տվյալներով՝ եվրոգոտու 19 երկրներում գնաճը փետրվարին արագացել Է մինչեւ 5,9 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ Է վերջին 25 տարվա ընթացքում: Եվրամիության 27 երկրներում գների աճը տարեկան հաշվարկով փետրվարին կազմել Է արդեն 6,2 տոկոս: 

 
701