«Բորժոմի» ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը Վրաստանի երկու գործարաններում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրներից ելնելով։
«Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր IDS Borjomi Georgia-ն հայտնվել է բարդ իրավիճակում: Ընկերության արտադրանքի հիմնական շուկաներում բարդ իրավիճակը սրվել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիության պատճառով, ինչի հետևանքով  ընկերության համար փակվել է արտարժութային եկամուտներ ստանալու հնարավորությունը: Ընկերությունը շարունակում է աշխատել մինչ օրս՝ իրավիճակն էականորեն բարելավելու ակնկալիքով, ինչը, ցավոք, դեռ չի հաջողվել: Վերոնշյալի կապակցությամբ ընկերությունը ստիպված է ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

472