ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանի և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Մարմարիկի ջրամբար։

Նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։

Վահագն Գևորգյանը նշել է, որ առաջիկա օրերին սպասվող անձրևները կնպաստեն ջրամբարի լցվածությանը, քանի որ սարերում դեռ ձյուն կա և անձրևներից հետո ձյան հալոցքային ջրերը կլցվեն ջրամբար։

Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզում և ջրաղբյուր է հանդիսանում Մարմարիկ գետը։ Ջրամբարն ունի 24 մլն մ 3 ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն մ 3 : Նախատեսված է Կոտայքի մարզի Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ և Հրազդան համայնքների ավելի քան 1055 հա հողատարածքները ոռոգելու՝ շուրջ 9 մլն մ 3 ջուր, Արտաշատի մայր ջրանցքին 14 մլն մ 3 ծավալով ջուր մատակարարելու և Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ ընկած հողատարածքների ոռոգման ջրալրման համար:

486