Ռուսաստանի Զինված ուժերը «Օնիքս» գերձայնային հրթիռներով հարված են հասցրել Օդեսայի ռազմական օդակայանի ուղղությամբ, որի արդյունքում ոչնչացվել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված սպառազինման ու զինամթերքի պահեստը: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Օդեսայի մարզում ռազմական օդանավակայանի բարձր ճշգրտության «Օնիքս» հրթիռները ոչնչացրել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված զենքերով ու զինամթերքով անգարը, ինչպես նաև ոչնչացվել է թռիչքուղին»,- ասել է Կոնաշենկովը։

1081